ԵԳԻՊՏՈՍ (EGYPT) – Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Շարմ Էլ Շեյխ – Հուրգադայի ուղեցույ – Կարմիր ծով!

– գիպտոսը հայտնի է իր հին գանձերով և հնագույն պատմությամբ, սակայն Եգիպտոսում կա ավելին, քան կարող եք ակնկալել՝ սյուրռեալիստական ջրերից և ոսկե ավազով լայն լողափերից մինչև ուշագրավ ճարտարապետություն և բնական բուժումներ:

Եգիպտոսը աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է,
Աններելի է չտեսնել Քեոփսի բուրգը կամ Սֆինքսին։ Դրանով Եգիպտոսի տեսարժան վայրերը չեն ավարտվում։ Նրանց վեհությունը վայելելու համար անհրաժեշտ է պլանավորել հանգիստը Եգիպտոսում ձմռանը։
Այնտեղ է գտնվում աշխարհի ամենաերկար գետը՝ Նեղոսը,
Դուք կքայլեք այն ճանապարհով, որտեղով անցել է Մովսեսը,
Կարմիր ծովը ջրասուզմամբ զբաղվելու լավագույն վայրերից է,
Եգիպտոսի ոսկե ավազով ծովափները սուրեալ են,
Դուք կարող եք զբաղվել ջրային սպորտաձևերով,
Ամբողջ տարին հասանելի է ծովափը,
Եգիպտոսը հայտնի է նաև իր անապատային տուրիզմով և դուք կարող եք վայելել նաև ուղտերով արշավներ,

– Երկրի մեծ մասը գտնվում է չոր կլիմայական գոտում, ուստի Եգիպտոսում չկա բարձր կամ ցածր սեզոն հասկացություն։ Եղանակը կլոր տարի արևային է։ Երկրում գտնվելու լավագույն ժամանակը կախված է զբոսաշրջիկների հոսքից և՝ թե ինչպես եք տանում տապը։
– Շարմ Էլ Շեյխ մեկնող ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ մինչև 14 օր կեցության դեպքում։ “Սինայի դրոշմ”-ն անվճար է, և կարելի է ճամփորդել միայն Շարմ Էլ Շեյխ և Թաբա քաղաքների միջև ընկած հատվածում:

– Հուրգադա մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա ստանում են Հուրգադայի օդանավակայանում․ արժեքը 1 անձի համար՝ 25$։

– նախընտրությունը պետք է տալ ձմռան ամիսներին։ Եղանակը Եգիպտոսում ձմռանը, համեմատած ամռան ամիսների հետ, ցուրտ է։ Սակայն Կարմիր ծովի ափին կարելի է ոչ միայն հիանալի հանգստանալ և արևայրուք ստանալ, այլև՝ լողալ։

– Եթե սիրում եք տապը, ապա ամառը ձեզ համար օպտիմալ սեզոն կդառնա Եգիպտոսում հանգստանալու համար։ . Չնայած, որ օդի ջերմաստիճանը ամռանը պահպանվում է +33°C-36°C, այն առավել տանելի է, եթե պլանավորել եք հանգիստը ծովափին։ Այստեղ միշտ թարմացնող քամի է փչում և տապը չի զգացվում։

– Կարմիր ծով! – Ընդհանրապես այն համարվում է աշխարհի ամենամաքուր ծովերից մեկը: Այն լի է հրաշալի կորալային ռիֆերով, ինչը ապահովում է ծովի ջրի զուլալ, մաքրամաքուր լինելը:
Ջրում՝նույնիսկ ափի մոտ, լողում են հեքիաթային գեղեցկությամբ գունավոր ձկնիկներ:
Դեղին մանր ավազե ափ՝ ափի ամբողջ երկայնքով, մուտքը նույնպես ավազային է: